Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Ես մտածում եմ իմ քաղաքի ապագայի համար և ամեն ինչ անելու եմ, որ այդ ապագան լուսավոր լինի.Ստեփանավանի քաղաքապետ

666333

Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը  մտածում է քաղաքում նոր աշխատատեղեր բացելու ուղղությամբ: Այդ կարևոր խնդրի լուծման համար, ըստ նրա, կարևոր նշանակություն ունի լուրջ մոտեցումները, որպեսզի պայմաններ ստեղծվեն ներդրումային միջավայրի բարելավվման համար, ինչը իր հերթին կբերի նոր աշխատատեղեր: Իր աշխատանքային գործունեության ընթացքում, նույնիսկ մինչև Ստեփանավանի քաղաքապետը իր առանձնահատուկ հոգածության կենտրոնում է պահել Ստեփանավան քաղաքը՝ նախնիների բնօրրանը:Քաղաքապետ դառնալով էլ ավելի են ընդլայնվել նրա հնարավորությունները՝ համայնքային խնդիրները պետական մակարդակով լուծելու համար:Միքայել Ղարաքեշիշյանի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել ոչ միայն ,Ստեփանավանում այլև հարակից գյուղերում ոռոգման ցանցերի բարեկարգման, գազաֆիկացման, միջհամայնքային ճանապարհների բարելավման համար: Այս շարքը շարունակելու ծրագիր կա:Քաղաքապետի գրասեղանին մշտապես հարյուրավոր դիմումներ են: Դիմում են սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներ՝ ուսման վարձը մուծելու համար աջակցության տրամադրման, համայնքային տարբեր խնդիրներին առնչվող օժանդակության համար: Բացի պետական աջակցության շրջանակներում եղած օժանդակությունից նա նաև իր կողմից գործարարությունից ստացված եկամուտներն է ուղղում բարեգործությանը: Այս ամենը գալիս է ապացուցելու վերջինիս կողմից հնչեցրած մտայնությունն առ այն, որ <<Ես մտածում եմ իմ քաղաքի ապագայի համար և ամեն ինչ անելու եմ, որ այդ ապագան լուսավոր լինի>>: