Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Միգուցե, դա այնքան ցավալի չլիներ, եթե երկրիս անունը չկարդայի այնպիսի պետությունների հետ.Սերգեյ Բագրատյան

000

Ազգային ժողովը քննարկում էր «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հայաստանը, միջազգային տարբեր պարբերականներում, ներկայացված է այն պետությունների շարքում, որոնք չունեն այս հասարակական հարաբերությունները կարգավորող առանձին օրենսդրական ակտ: Միգուցե, դա այնքան ցավալի չլիներ, եթե երկրիս անունը չկարդայի այնպիսի պետությունների հետ նույն տողի վրա, ինչպիսիք են Բուրկինա Ֆասոն, Տանզանիան, Տոգոն, Լիբիան և այլն: Դժվար թե այսօրինակ օրենքը որևէ արժեք չունենար և ընդունվեր քաղաքակիրթ աշխարհի, մասնավորապես՝ 140 պետությունների կողմից:
Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ մենք պետք է օրենքը ընդունենք մեխանիկորեն՝ այդ պետությունների շարքում չլինելու համար և այն տեսքով, ինչ հրամցվում է: Օրենքի նախագիծը ունի մի շարք վիճարույց դրույթներ, որոնց փորձեցի անդրադառնալ ելույթիս ժամանակ: