Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել է կենտրոնական մարմնի 2017 թվականի միջոցառումների կատարողականը

255566

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի և կենտրոնական մարմնի բաժինների պետերի մասնակցությամբ: Խորհրդակց ության ընթացքում ներկայացվել է Ծառայության կենտրոնական մարմնի 2017 թվականի միջոցառումների կատարողականը:

Կենտրոնական մարմնի բաժինների պետերն օրակարգում ներառված 81 հարցերի շուրջ հանդես են եկել առանձին զեկույցներով՝ ընդգծելով տարվա ընթացքում իրականացված և իրագործման փուլում գտնվող առանցքային միջոցառումները, որոնք ամրագրված էին 2017 թվականին իրականացվելիք հիմնական միջոցառումների ծրագրով:

Կարևորելով 2017 թվականին կատարված բոլոր աշխատանքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կոնկրետ հանձնարարականներ է տվել կենտրոնական մարմնի բաժինների պետերին՝ խիստ հետևողական լինել և ծրագրված միջոցառումներն իրականացնել հստակ նախանշված ժամկետներում: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրված հանձնարարականները ներառվելու են հաջորդ տարում իրականացվելիք միջոցառումների ծրագրում: