Lratvutyun.am

Այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում կա նոր ցեղասպանությունների վտանգ. ՄԻՊ | Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին | «Նիկոլ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին | Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորցված կյանքերը և վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը. Բայդեն | 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ | Մի՛ փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին, Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն են՝ մեկ պահանջատիրությամբ․ Արամ Ա-ն՝ Էրդողանին | Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ | Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել | Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը | Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով | «Ինչի՞ համար էին ԵԿՄ-ի ավտոն ջարդում, ինչ պետք է անեին, կանգնեին նայեի՞ն». Սասուն Միքայելյան | Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան | Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից | Հայող ցեղասպանության տարելիցին ընդառաջ ջահերով երթ է տեղի ունենում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին | Որևէ մեկը ի վիճակի չի ցեղասպանությունը կասկածի տակ առնել. Սերժ Սարգսյան | «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին | Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ Ալիև | Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը | Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը |

ԱՄՆ-ում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պորտլենդի օդանավակայանում՝ պատուհանի և ֆյուզելաժի մի հատվածի պոկվելու պատճառով

ԱՄՆ-ում Alaska Airlines ավիաընկերության Boeing 737-9 MAX մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պորտլենդ քաղաքում, այն բանից հետո, ինչ թռիչքի ժամանակ օդանավի պատուհանն ու ֆյուզելաժի մի հատվածը պոկվել են։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։Օդանավն ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդից ուղևորվում էր Կալիֆոռնիա նահանգի Օնտարիո քաղաք։ Ուղևորներից մեկի խոսքով՝ պատուհանի ապակին պոկվել է ինքնաթիռի օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց։ Օդանավի անձնակազմն ուղևորներին անմիջապես տեղեկացրել է ապահերմետիզացման խնդրի մասին ու վայրէջք կատարել այն օդանավակայանում, որտեղից ինքնաթիռն օդ էր բարձրացել։

Հաղորդվում է, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Օդանավում գտնվել է 171 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Ինչպես նշել է գործակալությունը՝ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը հղումով, ինքնաթիռը շահագործման է հանձնվել ընդամենը երկու ամիս առաջ։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

լրահոս

Փոխկապակցված նորություններ