Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Վայքի քաղաքապետը մտածում է քաղաքում նոր աշխատատեղեր բացելու ուղղությամբ

101010

Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը  մտածում է քաղաքում նոր աշխատատեղեր բացելու ուղղությամբ: Այդ կարևոր խնդրի լուծման համար, ըստ քաղաքապետի, կարևոր նշանակություն ունի լուրջ մոտեցումները, որպեսզի պայմաններ ստեղծվեն ներդրումային միջավայրի բարելավվման համար, ինչը իր հերթին կբերի նոր աշխատատեղեր: Իր աշխատանքային գործունեության ընթացքում, նույնիսկ մինչև Վայքի քաղաքապետը իր առանձնահատուկ հոգածության կենտրոնում է պահել  քաղաքը՝ նախնիների բնօրրանը:Քաղաքապետ դառնալով էլ ավելի են ընդլայնվել  հնարավորությունները՝ համայնքային խնդիրները պետական մակարդակով լուծելու համար:Թարո Ավետյաի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել ոչ միայն ,Վայքում այլև հարակից գյուղերում ոռոգման ցանցերի բարեկարգման, գազաֆիկացման, միջհամայնքային ճանապարհների բարելավման համար: Այս շարքը շարունակելու ծրագիր կա:Քաղաքապետի գրասեղանին մշտապես հարյուրավոր դիմումներ են: Դիմում են սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներ՝ ուսման վարձը մուծելու համար աջակցության տրամադրման, համայնքային տարբեր խնդիրներին առնչվող օժանդակության համար: Բացի պետական աջակցության շրջանակներում եղած օժանդակությունից  նաև իր կողմից գործարարությունից ստացված եկամուտներն է ուղղում բարեգործությանը: Այս ամենը գալիս է ապացուցելու վերջինիս կողմից հնչեցրած մտայնությունն առ այն, որ Ես մտածում եմ իմ քաղաքի ապագայի համար և ամեն ինչ անելու եմ, որ այդ ապագան լուսավոր լինի: