Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Ամանորի գիշերը՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի լույս 2018 թվականի հունվարի 1-ի գիշերը, «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի մի շարք հանգամանքներ։

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեկ անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Իսկ բացահայտման ուղղությամբ կատարած աշխատանքների ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության համար Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը և ՀԿԳ ավագ քննիչ Տ.Թադևոսյանը պարգևատրվել են։

2018թ. հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարչից ահազանգ էր ստացվել, որ գրասենյակից գողություն է կատարվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք է գործել գրասենյակ, բացել չհրկիզվող պահարանը և հափշտակել առկա կանխիկ գումարը և քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կատարվել դեպքի վայրի զննություն, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն առնչություն է ունեցել վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը, հստակեցվել նրա դերակատարության աստիճանը, ինչպես նաև՝ պարզվել Ամանորի գիշերը գրասենյակից հափշտակություն կատարած անձի ինքնությունը։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ գողության իրականացումը ծրագրվել է դեռևս 2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Երևանի մի բնակչի հետ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում վերջինս ժամանել է Վանաձոր քաղաք, ուսումնասիրել և ծանոթացել հիշյալ մասնաճյուղի տարածքին և դրամապահոցին, ապա կառավարչից վերցրել նրա մոտ գտնվող դրամապահոցի երկու փականներից մեկի բանալին և կրկնօրինակել այն: