Կենտրոն վարչական շրջանում տեղի է ունեցել այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը

Կենտրոն վարչական շրջանում տեղի է ունեցել այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Ա. Սադոյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և մաղթել արդյունվետ կառուցողական աշխատաքնային տարի:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տոնական օրերին վարչական շրջանի աշխատակազմում կազմակերպվել և պատշաճ իրականացվել է շուրջօրյա հերթապահություն և տոնական ոչ աշխատանքային օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերը ստացել են օպերատիվ լուծումներ:

Զեկուցվել է նաև, որ շուրջօրյա հսկողություն է իրականացվել վարչական շրջանի կրթական ու մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ, բոլոր հաստատությունների ջեռուցման համակարգերն աշխատել և աշխատում են անխափան:
Ա. Սադոյանը հանձնարարել է մշտական ուշադրության ներքո պահել աղբահանության հետ կապված խնդիրները և ամենօրյա աշխատանքներ տանել դրանք պատշաճ իրականացնելու համար: