Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Որևէ ֆինանսական խնդիր ֆեդերացիայում չկա. slaq.am

777

«Հայկական Ժամանակ» օրաթերթում այսօր հրապարակում է եղել այն մասին, որ իբր Գագիկ Ծառուկյանը չի կատարում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունները. Այս թեմայի շուրջ Slaq. am-ը փորձեց պարզաբանում ստանալ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից:

– Ինչպես կմեկնաբանեք այս հրապարակումը.

-Նախ առաջին հերթին որպես մասնագիտությամբ լրագրող ուզում եմ արձանագրել, որ սա ինձ համար լրագրողական նյութ և հրապարակում չէ և ընդհանրապես անգամ հեռավոր առնչություն չունի ժուռնալիստիկայի հետ: Մատնանշելով ինչ որ մտացածին աղբյուրների, ինչ որ անանուն պերսոնաժների՝ կարելի է ցանկացած հիվանդագին երևակայության արդյունք հանդիսացող բարբաջանք հրամցնել հանրությանը որպես տեղեկատվություն: Եթե նույն սկզբունքով առաջնորդվելու լինենք, ապա ես կարող եմ ասենք օրինակ ասել, որ իմ ունեցած աղբյուրների համաձայն Հայկական Ժամանակ օրաթերթի աշխատակազմը ամենօրյա ռեժիմում ենթարկվում է աշխատանքային թրաֆիկինգի՝ իր բոլոր դրսևորումներով: Եթե նույն հոդվածագիրը հրապարակումն անելիս դիմեր պաշտոնական տեղեկատվության տրամադրման համար՝ վստահեցնում եմ, որ նա կստանար իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ինչ վերաբերում է հրապարակման բովանդակային մասին, ապա ասեմ, որ այն բացառապես անառողջ երևակայության արդյունք է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: