Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանը այն եզակի քաղաքապետներից է եղել, ով անցնելով պատերազմ-խաղաղություն-քաղաքականություն ճանապարհը զգալի աշխատանքներ է կատարել Կապան քաղաքը լավագույններից մեկը դարձնելու համար

Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանը այն եզակի քաղաքապետներից է եղել, ով անցնելով պատերազմ-խաղաղություն-քաղաքականություն ճանապարհը զգալի աշխատանքներ է կատարել Կապան քաղաքը հանրապետությունում լավագույններից մեկը դարձնելու համար: Նրա ջանքերով զարգացման նոր մակարդակի բարձրացվեց հանքարդյունաբերությունը, որի լավագույն ավանդույթներով Կապանը հայտնի էր դեռևս Խորհրդային Միության տարիներին: Նախկինում Կապանը գործազրկության մակարդակով բարձր էր հանրապետության միջին ցուցանիշից, որը նախկին քաղաքապետ Աթայանի ջանքերով զգալի կրճատվեց: Մշակութային կյանքը Կապանում բավականին աշխույժ է, անցակացվում են նույնիսկ թատերական միջազգային փառատոն, կա մշակույթի կենտրոն, թատրոն, նոր վերանորոգված կինոթատրոն: Կապան քաղաքը ակտիվ է եղել Արցախյան պատերազմի ժամանակահատվածում, չմոռանանք, որ արցախյան պատերազմի տարիներին Կապանը մշտապես եղել է պլացդարմ զենք-զինամթերքի, պարենային օգնության, զինուժի տեղափոխման համար: Արթուր Աթայանը անգամ առաջարկում էր Կապանին տալ հերոս-քաղաքի կոչում, քանի որ բավականին մեծ թվով զոհեր են եղել, չկա ընտանիք, որի հարազատներից զոհված չլինեն: Ամփոփելով մեջբերենք նախկին քաղաքապետ Աթայանի խոսքերը` «Ընդհանուր առմամբ այն բոլոր խնդիրներն ու ծրագրերը, որոնք դրել էի իմ առջև պաշտոնավարման սկզբում, կարող եմ ասել, որ իրականացվել են: Սակայն սա չի նշանակում, որ քաղաքն այլևս խնդիրներ չունի: Իմ ղեկավարման չորս տարիների փորձառությունն ինձ թույլ է տալիս առավել լավ և խորը պատկերացնել քաղաքի խնդիրները, զարգացման ուղղություններն ու հեռանկարները: Իմ գործունեությանը գնահատական պետք է տամ ոչ թե ես, այլ կապանցին, ում համար աշխատել եմ, և այն թիմը, որը հավաքվել է իմ շուրջը:»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։