Lratvutyun.am

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է | Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան | Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ | Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը | Հենց նոր լսեցի, որ Հայաստանը հանձնել է Տավուշի գյուղերը. Մայքլ Սարյան | Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար | Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը հաղթեց ԵԱ-ի մեկնարկում. Վախթանգ Հարությունյանը լքում է պայքարը | Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով | ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը | Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով | Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ | Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը | Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին | Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան | Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են | ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին | Հստակ ասել եմ իսրայելցիներին՝ չհարվածեք Հայֆային. Բայդենը կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին |

ԶՊՄԿ կողմից շահագործող Արծվանիկի պոչամբարը աղտոտում է գյուղերն ու գետերը, վնասում՝ գյուղատնտեսական հողերը. բնապահպան

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) կողմից շահագործվող Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարը շարունակում է վատ վիճակում մնալ։

Բնապահպանները մինչև օրս ահազանգում են, որ Արծվանիկի պոչամբարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ինչի հետևանքով վտանգի տակ է շրջակա տարածքներում ապրող մարդկանց կյանքն ու առողջությունը:

Մասնագետները  դեռ 2020 թվականի բարձրաձայնում էին, որ պոչամբարի գործունեությանն առնվազն 3-4 տարի է մնացել, սակայն, այն դեռ նույն ձևով շարունակում է գործել։

Հիմա, երբ, պոչամբարի արդյունահանման ծավալներն աճել են, ըստ մասնագետների, վիճակն ավելի է վատթարացել։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպանական խնդիրներով զբաղվող  Օլեգ Դուլգարյանը Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, որ Արծվանիկի պոչամբարի անվտանգային խնդիրներն ավելի են խորացել։

«Բավականաչափ մեծ պոչամբար է, ինչպես բոլոր պոչամբարներն, այնպես էլ Արծվանիկն, աղտոտում է շրջակա միջավայրը։ Չի բացառվում, որ այնտեղ հոսքեր կան, որոնք աղտոտում են գետերը, ջրերը։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ նման դեպքեր են գրանցվել, երբ Արծվանիկի պոչանքները լցվել են շրջակա գետերն ու ջուրն աղտոտել։

Միայն պոչամբարի առկայությունն աղտոտվածություն է առաջացնում շրջակա գյուղերի համար։ Աղտոտվում է նաև օդը, ամռանը վիճակն ավելի սոսկալի է լինում այդտեղ։ Գյուղատնտեսական նշանակության հողերն է վնասում»,- խնդիրները ներկայացրեց նա։

Օլեգ Դուլգարյանի փոխանմամբ՝ դեռ տարիներ առաջ Արծվանիկի պոչամբարի  հարակից տարածքների գյուղացիներն ահազանգել են, որ այլևս գյուղատնտեսությամբ չեն զբաղվում, որովհետև առողջության համար վնասակար բերք են ստանում։

Ազդակիր համայնքի բնակիչները բողոքում էին, որ առկա պոչամբարն իրենց կյանքի որակը վատթարացրել է։

Սակայն, ըստ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահի, գյուղացիները այլևս առաջվա պես չեն դժգոհում, քանի որ պոչամբարը շահագործող ընկերության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել։

«Պոչամբարի հետագա գործունեությունը շարունակելու համար ընկերությունը բնակիչների հետ գործարքի է գնացել։ Շրջակա գյուղերի բնակիչները յուրաքանչյուր ամիս ընկերությունից ֆինանսական հատկացումներ են ստանում․ յուրաքանչյուր շնչին 40 հազարական դրամ են տալիս, որը ձևակերպված է որպես սոցիալական օգնություն։

Նկատենք, որ ոչ թե փոխհատուցում է ձևակերպված, այլ՝ օգնություն։ Այս համաձայնությունը բերել է  նրան, որ այդ բնակիչերն այլևս սկսել են ավելի քիչ խոսել էկոլոգիական խնդիրներից»,- նշեց նա։

Դուլգարյանը նաև ասաց, որ այս տարիների ընթացքում մի քանի անգամ խոսվել է Արծվանիկի պոչամբարի ռեկուլտիվացիայի մասին, անգամ երկարաձգվել են այդ ժամկետները։

«Բոլոր ժամանակներում էլ քաղաքացիների էկոլոգիական իրավունքներն անտեսվել են ի շահ այսպիսի գործունեության։ Այս և այլ պոչամբարներ պետք է 2018 թվականից ռեկուլտիվացված լինեին, բայց մինչև օրս գործում են։ Դիլեմայի առջև են կանգնեցնում համայնքի բնակիչներին․ կամ պետք է փակեն պոչամբարը, ընկերությունները չաշխատեն, մարդիկ էլ գործազուրկ դառնան, կամ էլ պետք է այդ ձևով շարունակեն աշխատել։

Նման դիմելայի առաջ է կանգնած եղել նաև պետությունը, տարբեր հանքարդյունաբերող ընկերություններ այդպես են խոսում պետական կառավարման մարմինների հետ։ Եթե մենք չաշխատենք, ապա դուք կկանգնեք գործազրկության խնդրի առջև։ Շանտաժի լեզվով խոսելը հատուկ է այս ոլորտին»,- հավելեց բնապահպանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պետությունը պետք է անպայման ստուգումներ անցկացնի, որն այդպես էլ չի արվում։

լրահոս

Փոխկապակցված նորություններ