ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը մեկնաբանել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը վերաբերմունք է արտահայտել Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նկատմամբ, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Բաքվում թեմային անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խոսնակ Բրիջիթ Բրինկը՝ մեկնաբանելով Ադրբեջանում ապրիլին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:
«Նախագահական ընտրությունների առնչությամբ մեր խորհուրդն այն է, որ ընտրությունները պետք է անցնեն ազատ և արդար՝ երկրի սահմանադրության և միջազգային պարտավորությունների համաձայն: ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական գործընթացներին, հավաքների, խոսքի և մեդիայի ազատությանը»,- ասել է Բրինկը: