Շնորհավո՛ր ծնունդդ, հայրենապաշտ հայորդի Խաչիկ Ասրյան

Շնորհավո՛ր ծնունդդ, հայրենապաշտ հայորդի Խաչիկ Ասրյան

Ոչ մի շնորհավորական խոսք այնպես չի բնութագրի և չի կարող ներկայացնել Խաչիկ Ասրյանին, որքան նրա անցած ճանապարհը:

Ուստի ներկայացնում ենք Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ համառոտ:

ԽԱՉԻԿ ՄԱՅԻՍԻ ԱՍՐՅԱՆ՝ «Հա­յոց Ար­ծիվ­ներ» հայ­րե­նա­սի­րա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­դիր նա­խա­գահ, ՀՀ ս­պոր­տի և ե­րի­տա­սար­դու­թյան ­հար­ցե­րի­ փոխ­նա­խա­րար

Ծն­վել է 1970թ-ի փետր­վա­րի 13-ին` Սյու­նի­քի մար­զի Գո­րիս քա­ղա­քում:
1977-87թթ­-ին սո­վո­րել է Գո­րի­սի թիվ 2 միջն. դպ­րո­ցում:
1988-91թթ­-ին ծա­ռա­յել է Խորհր­դա­յին բա­նա­կում` Հե­ռա­վոր Արևել­քում, Ճա­պո­նա­կան ծո­վի հարևանու­թյամբ` ծո­վա­յին հետևակ:
1991թ. Սյու­նի­քում, իր նա­խա­ձեռ­նու­թյամբ ստեղ­ծել է ամե­նա­ե­րի­տա­սարդ ջո­կա­տը` «Նժ­դեհ­յան գայ­լա­խումբ» ան­վամբ, որ­տեղ էլ ընդգրկ­վել են 15-18 տա­րե­կան պա­տա­նի­ներ և երի­տա­սարդ­ներ, որոնք էլ Տաթևում և Հա­լի­ձո­րում ստա­ցել են ֆի­զի­կական ­և տակտի­կա­կան խիստ մաս­նա­գի­տաց­ված դա­սըն­թաց­ներ: «Նժ­դեհ­յան գայ­լա­խումբ» ջո­կա­տով մաս­նակ­ցել է (1992-1994թթ.) Լա­չի­նի, Սաֆ­յա­նի, Սվա­րա­սի­ի, Գո­րի­սի և Կա­պա­նի սահ­ման­նե­րի պաշտ­պա­նությանը:
1991-95թթ. սո­վո­րել և ավար­տել է Գո­րի­սի «Սյու­նիք» ինս­տի­տու­տի իրա­վա­բա­նա­կան ֆա­կուլ­տե­տը, մի­ա­ժա­մա­նակ մար­զե­լով թվով 100-120 պա­տա­նի­նե­րի և երի­տա­սարդ­նե­րի` արևել­յան մար­տար­վես­տով:
1992-93թթ­-ին նկա­րա­հա­նել է «Ար­յան հետ­քե­րով» գե­ղար­վես­տա­կան տե­սա­ֆիլ­մը` նվիր­ված ար­ցախ­յան հե­րո­սա­մար­տին:
1994թ-ի աշ­նա­նը Կա­պա­նում, Սյու­նի­քի մարզական օլիմ­պի­ա­դա­յում 3 կմ վազ­քա­տա­րած­քում դար­ձել է բա­ցար­ձակ չեմ­պի­ոն:
1996-97թթ­-ին աշ­խա­տել է Սյու­նի­քի մար­զա­յին ոս­տի­կա­նու­թյու­նում` որ­պես ու­ղեկ­ցող խմ­բի հրա­մա­նա­տար:
1998թ-ին Սանտկ-­Պե­տեր­բուր­գում մաս­նակ­ցել է ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-­ի եռամս­յա ռե­ժի­սո­րա­կան և պրոդ­յու­սե­րա­կան դա­սըն­թաց­նե­րին և ստա­ցել հա­մա­պա­տաս­խան վկա­յա­կան:
1991թ-ի սեպտեմբերից մինչև 1999թ-ի սեպտեմբերը Սյունիքի մարզում կազմակերպել է 180 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:
1999թ-ի հոկ­տեմ­բե­րի 9-ին Սյու­նի­քում հիմ­նադ­րել է ար­ցախ­յան պա­տե­րազ­մի ազա­տա­մար­տիկ-հ­րա­մա­նա­տար, նա­հա­տակ Սամ­վել Գևորգ­յա­նի ան­վան «Սյու­նիք» կիոընկերությունը:
1999թ-ի հոկ­տեմ­բե­րի 9-16-ը Կա­պան քա­ղա­քում կազ­մա­կեր­պել է հայ-­ռու­սա­կան բարեկամության մի­ջազ­գա­յին 1-ին կի­նո­փա­ռա­տո­նը:
1999-2002թթ­-ին «Սյու­նիք» կի­նո­ըն­կե­րու­թյու­նը դպ­րո­ցա­կան­նե­րի, ու­սա­նող­նե­րի և երիտասարդների շր­ջա­նում իրա­կա­նաց­րել է մշա­կու­թա­յին, սպոր­տա­յին, ար­վես­տին վե­րա­բե­րող 230 բազ­մա­բո­վան­դակ մի­ջո­ցա­ռում­ներ:
2002թ-ի սեպ­տեմ­բե­րի 26-ին Սյու­նի­քում հիմ­նադ­րել է «Սյուն­յաց Ար­ծիվ­ներ» երիտասարդական հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը (www.hayocartsivner.am):
2002թ-ի սեպտեմ­բե­րից մինչև 2009թ-ի դեկ­տեմ­բե­րը Լեռ­նա­հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պել է 821 հայ­րե­նա­սի­րա­կան բազ­մա­բո­վան­դակ մի­ջո­ցա­ռում­ներ (www.hayocartsivner.am):
2010թ-ի հուն­վա­րի 27-ին Երևան քա­ղա­քում հիմ­նադ­րել է «Հա­յոց Ար­ծիվ­ներ» հայրենասիրական հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը (այսուհետ՝ Կազմակերպություն), (www.hayocartsivner.am):
2010թ-ի փետր­վա­րից մինչև 2012թ-ի նո­յեմ­բե­րի 30-ը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան 300 համայնքներում հիմ­նադ­րել է «Հա­յոց Ար­ծիվ­ներ» հայ­րե­նա­սի­րա­կան հա­սա­րա­կա­կան կազմակեր­պու­թյան 300 մաս­նաճ­յու­ղեր-գ­րա­սեն­յակ­ներ:
2010թ-ի մարտի 27-ին, Երևան քաղաքի Մատենադարանի բացօթյա հրապարակում կազմակերպելէ «Հա­յոց Ար­ծիվ­ներ» հայրենասիրական հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան 1-ին Համագումարը, որին մասնակցել են Կազմակերպության 5000 անդամներ:
2011թ-ի փետրվարի 19-ին, Երևան քաղաքի Մատենադարանի բացօթյա հրապարակում կազմակերպել է «Հա­յոց Ար­ծիվ­ներ» հայրենասիրական հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան հիմնադրման 1-ին տարեդարձը, որին մասնակցել են Կազմակերպության 57 մասնաճյուղերից ժամանած 7000 անդամներ:
2011թ-ին Հա­յոց Ան­կա­խու­թյան 20-րդ տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ ազ­գա­յին բա­նա­կի տարբեր զո­րա­մա­սե­րում իրա­կանաց­րել է 20 խոշ­որ հայ­րե­նա­սի­րա­կան մի­ջո­ցա­ռում­նե­ր:
2012թ-ի մարտի 4-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպել է «Հա­յոց Ար­ծիվ­ներ» հայրենասիրական հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան 2-րդ Համագումարը, որին մասնակցել են Կազմակերպության 216 մասնաճյուղերից ժամանած 12.000 անդամներ:
2012թ-ին Հա­յոց ազ­գա­յին բա­նա­կի 20-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան 20 խոշ­որ մի­ջո­ցա­ռում­ներ է կազմակերպել և անցկացրել ՀՀ և ԼՂՀ ՊՆ տար­բեր զո­րա­մա­սե­րում:
2013թ-ին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան 1800 կրթօջախնե­րին նվի­րել է 1800 օդաճն­շիչ հրա­ցան:
2014թ-ի հունիսի 15-ին Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 301-րդ մասնաճյուղ-գրասենյակը:
2016թ-ի ապրիլի 4-ից 28-ը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի 60 անդամները ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամիավորման հրամանատարության ներքո մասնակցել են Արցախի հարավարևելյան շրջանի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ, մեծ պատասխանատվությամբ և անթերի կատարելով իրենց առջև դրված մարտական խնդիրները:
2016թ-ի հունիսի 18-ին, Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է «Արծիվների» գործունեության 13-րդ տարեդարձին և Կազմակերպության 9-րդ համագումարին նվիրված պաշտոնական միջոցառումը:
2016թ-ին Հայոց Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ազգային բանակի տարբեր զորամասերում և տարբեր մարտական հենակետերում, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքներում կազմակերպել և անցկացրել է 25 հայրենասիրական միջոցառումներ:
2017թ-ի մարտի 4-ին, Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է «Արծիվների» գործունեության 14-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը («Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2017 թվականի մարտի 4-ը կազմակերպել է 616 միջոցառում: «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2002 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը կազմակերպել է 821 միջոցառում):
2017թ-ին Հայոց ազգային բանակի 25-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական 25 խոշոր միջոցառումներ է կազմակերպել և անցկացրել ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարությունների տարբեր զորամասերում և տարբեր մարտական հենակետերում:
2010թ-ի փետր­վա­րից մինչև 2018թ-ի փետրվարի 10-ը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում և Արցախի Հանրապետությունում կազմակեր­պել է 665 հայ­րե­նա­սի­րա­կան բազ­մա­բո­վան­դակ մի­ջո­ցա­ռում­ներ (www.hayocartsivner.am):
Հիմ­նադ­րել է. 26.04.2003թ.` «Նժ­դեհ­յան մր­ցա­նակ» ամե­նամ­յա մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյու­նը, 16.05.03թ.` Գ. Նժ­դե­հի ան­վան կա­րա­տե­ի ման­կա­պա­տա­նե­կան ամե­նամ­յա բաց առաջ­նու­թյու­նը, 22.04.04թ.` «Լեռ­նա­հա­յաս­տա­նի Ար­ծիվ» ոսկ­յա հուշ­ա­մե­դա­լը, 09.06.05թ.` «Ռազմահայրենասիրա­կան ծրագ­րե­րի իրա­կա­նաց­ման կենտ­րո­նը», 09.06.05թ.` «Սյու­նի­քի ուսանող­նե­րի մի­ու­թյու­նը», 27.01.10թ.` «Հա­յոց Ար­ծիվ» ոսկ­յա հուշ­ա­մե­դա­լը:
1991 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի փետրվարի 10-ը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 1.896 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:
2005-09թթ. սո­վո­րել և ավար­տել է ՀՀ ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի հայ­կա­կան պե­տա­կան ինստիտու­տը` «Փր­կա­րար գործ» մաս­նա­գի­տու­թյամբ:
2007 թ-ի հուլիսի 14-ից աշխատում է որպես՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար:
2007թ-ի հուլիսի 14-ից մինչև 2017թ-ի դեկտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 90-ից ավել մարզական մասսայական միջոցառումներ:
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տա­կան Կու­սակ­ցու­թյան Խորհր­դի ան­դամ է:
Քիք-­բոք­սին­գի մի­ջազ­գա­յին ֆե­դե­րա­ցի­ա­յի Պատ­վա­վոր ան­դամ է:
Շո­տո­կան կա­րա­տե­ի ֆե­դե­րա­ցի­ա­յի ան­դամ է, ու­նի սև գո­տի:
Պարգևատրվել է.
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի կող­մից շնոր­հա­կա­լագ­րե­րով (15.12.2008թ., 21.08.2011թ.):
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի կող­մից «Մով­սես Խո­րե­նա­ցի» մե­դա­լով (29.12.2013թ.):
2014թ-ի դեկ­տեմ­բե­րի 22-ին ՀՀ սպոր­տի և երի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի նա­խա­րա­րի կող­մից ար­ժա­նա­ցել է ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի և սպոր­տի «Պատ­վա­վոր աշ­խա­տո­ղի» կոչ­մա­նը:Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով (19.02.2015թ.):

Պարգևատր­վել է.

«Լեռ­նա­հա­յաս­տան. Գա­րե­գին Նժ­դեհ» ոսկ­յա հուշ­ա­մե­դա­լով /14.11.04թ./, Երկ­րա­պահ Կա­մա­վո­րա­կան Մի­ու­թյան հուշ­ա­մե­դա­լով /19.03.05թ./, ՀՀ ՊՆ «Գա­րե­գին Նժ­դեհ» հուշ­ա­մե­դա­լով /23.09.05թ./, «Մա­հա­պարտ» ոսկ­յա հուշ­ա­մե­դա­լով` «Ար­ծիվ Մա­հա­պարտ­ներ» միու­թյան կող­մից /18.01.07թ./, «Հա­նուն հայ­րե­նի­քի» հուշ­ա­մե­դա­լով /06.03.07թ./, ՀՀ Քիք-­բոք­սին­գի ազ­գա­յին ֆե­դե­րա­ցի­ա­յի ոս­կե հուշ­ա­մե­դա­լով /23.12.07թ./, Երևանի օլիմ­պի­ա­կան հեր­թա­փո­խի պե­տա­կան մար­զա­կան քո­լե­ջի ոս­կե հուշ­ա­մե­դա­լով /23.12.07թ./, «Ոս­կե աստղ. ի պա­տիվ բարձր հար­գան­քի» հուշ­ա­մե­դա­լով` Մի­ջազ­գա­յին Ոս­տի­կա­նու­թյան կոր­պո­րա­ցի­ա­յի կող­մից /31.01.08թ./,

ՀՀ ՊՆ «Անդ­րա­նիկ Օզան­յան» հուշ­ա­մե­դա­լով /01.02.08/, «Ախ­թա­լա» ԼՀԿ հուշ­ա­մե­դա­լով /20.09.08թ./, «Մայ­րա­կան երախ­տա­գի­տու­թյուն» հուշ­ա­մե­դա­լով /ԼՂՀ, 23.11.08թ./, «Վազ­գեն Սարգս­յան» շքան­շա­նով` «Ար­ծիվ մա­հա­պարտ­ներ» մի­ու­թյան կող­մից /20.05.09թ./, ԼՂՀ Պաշտպա­նու­թյան բա­նա­կի հուշ­ա­մե­դա­լով /20.11.2009թ./, ՀՀ Ոս­տի­կա­նու­թյան «Համագործակցու­թյան ամ­րապնդ­ման հա­մար» մե­դա­լով /19.12.2009թ./, «Հա­յոց Ար­ծիվ» մե­դա­լով` «Ան­մար կրակ­ներ» ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան բա­րե­գոր­ծա­կան հա­սա­րա­կա­կան կազմակերպության կող­մից /28.01.2010թ./, Երևանի ճար­տա­րա­պե­տու­թյան և շի­նա­րա­րու­թյան պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ոս­կե մե­դա­լով /20.04.2010թ./, ՀՀ կր­թու­թյան և գի­տու­թյան նա­խա­րա­րու­թյան բարձրա­գույն պարգևով` «Ոս­կե հուշ­ա­մե­դա­լով» /25.12.2010թ./, ՀՀ ՊՆ «Վազ­գեն Սարգս­յան» հուշա­մե­դա­լով /05.02.2011թ./, ՀՀ սպոր­տի և երի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյան ոսկե մե­դա­լով /11.02.2011թ./, «Զո­րա­վար Անդ­րա­նիկ» հայ­րե­նա­սի­րա­կան հա­սա­րա­կա­կան կազմա­կեր­պու­թյան «Անդ­րա­նիկ Զո­րա­վար» մե­դա­լով /07.05.2011թ./, Ռու­սաս­տա­նի անվտանգության դաշ­նա­յին ծա­ռա­յու­թյան սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան կող­մից «Ար­տաշ­ա­տի սահ­մա­նա­պահ ջո­կա­տի 55 ամ­յակ» հուշ­ա­մե­դա­լով /16.05.2011թ./, «Մի­ջազ­գա­յին Անվտանգության Աս­պե­տաց Ակա­դե­մի­ա»-ի կող­մից «Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան» հա­մար կրծ­քան­շա­նով /24.09.2011թ./, ՀՀ ՊՆ «ՀՀ Զին­ված Ու­ժեր 20 տա­րի» հո­բել­յա­նա­կան մե­դա­լով /24.12.2011թ./, ՀՀ ՊՆ «Ծո­վա­կալ Հ.Ս. Իսա­կով» մե­դա­լով /30.09.2013թ./, Հա­յաս­տա­նի «Դի­նա­մո» մար­զա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան հուշ­ա­մե­դա­լով /24.10.2013թ./, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան «Ոս­կե մե­դա­լով» /13.12.2013թ./, «Ոստիկանության մի­ջազ­գա­յին ասո­ցի­ա­ցի­ա­յի 1-ին աս­տի­ճա­նի մե­դա­լով» /05.02.2014թ./, «Միասնու­թյուն» Մի­ջազ­գա­յին Հա­սա­րա­կա­կան Իրա­վա­պաշտ­պան Շար­ժում» կազմակերպության կող­մից «Մի­աս­նու­թյուն» շքան­շա­նով /30.12.2014թ./, Հայաստանի Ազգային Պարարվեստի միության բարձրագույն պարգևով՝ «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ հուշամեդալով /15.05.2015թ./, Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Մեծն Տիգրան» շքանշանով /21.09.2015թ./, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ III Արշակունի» մեդալով /28.12.2015թ./,

Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով /18.06.2016թ./, ՀՀ ՊՆ «Մարշալ Հ.Ք. Բաղրամյան» մեդալով /01.07.2016թ./, Ռուսաստանի Դաշնության ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, գեներալ-գնդապետ Ա.Պ. Կոլմակովի կողմից «ԴՕՍԱԱՖ-ի 90 տարի» մեդալով /10.10.2017թ./, ինչ­պես նաև 200-ից ավել պատ­վոգ­րե­րով:

Պա­հես­տա­զո­րի գն­դա­պետ է:

Մի շարք հա­սա­րա­կա­կանքա­ղա­քա­կան հոդ­ված­նե­րի հե­ղի­նակ է:

Ամուս­նա­ցած էու­նի մեկ որդի և երկու դուստր:

Նվիրումով, հավատարմությամբ և երախտագիտությամբ՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհուրդ