Samsung-ն ամբողջությամբ առանց շրջանակի սմարթֆոն է արտոնագրել

Հարավկորեական Samsung ընկերությունն ամբողջովին առանց շրջանակի սմարթֆոն է արտոնագրել, որը համալրված է լինելու էկրանի մեջ ներկառուցված մատնահետքի սկաներով:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, արտոնագրի նկարագրության մեջ նշված է նաև նավիգացիոն համակարգի նորարարական մեթոդի մասին, որն օգտագործում է էկրանին տարբեր աստիճանի սեղմելու սկզբունքը:

Երբ սմարթֆոնի էկրանն արգելափակված է, կենտրոնական ստորին հատվածը կարող է ծառայել որպես մատնահետքի սկաներ, որով էլ հնարավոր կլինի արգելափակումից հանել սմարթֆոնը թեթև սեղմելու պարագայում:

Ուժեղ սեղմելու պարագայում կակտիվանա բարձրախոսը, ենթադրաբար Bixby ձայնային օգնականի ակտիվացման համար: Ավելի ուժեղ սեղմելու պարագայում էլ էկրանին կերևա հավելվածներ ցանկը: