Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում 7 զոհված և վիրավորված 4 զինծառայողների ընտանիքներին, ովքեր բնակվում են Կոտայքի մարզի տարբեր համայնքներում:
Մարզի ղեկավարի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը փոխանցելու նպատակով հիշյալ ընտանիքներ են այցելել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը և մարզպետարանի պաշտոնատար անձինք:
Մարզպետարանի ներկայացուցիչները զրուցել են հերոս հայորդիների ծնողների հետ և ընդգծել, որ Կոտայքի մարզպետը մշտապես պատրաստակամ է լինել նրանց ընտանիքների կողքին և ցուցաբերել համապատասխան աջակցություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։