ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Աբովյանի տարածաշրջանի տարբեր համայնքների շուրջ 20 բնակիչների

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Աբովյանի տարածաշրջանի տարբեր համայնքների շուրջ 20 բնակիչների:
Ընդունելության այցելած բնակիչները հիմնականում ներկայացրել են սոցիալական, առողջապահական, ինչպես նաև համայնքային տարբեր ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:
Կոտայքի մարզպետի կողմից համապատասխան աջակցություն է ցուցաբերվել սոցիալական բնույթի խնդիրներ, ինչպես նաև բժշկական առանձնահատուկ միջամտության կարիք ունեցող տարբեր բնակիչների:
Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մի շարք հարցերի ուղղությամբ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներգրավմամբ, իրականացվելու են համակողմանի ուսումնասիրություններ և սեղմ ժամկետներում բնակիչներին տրվելու են առավել համակողմանի պարզաբանումներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։