Ուրարտու ռեստորանային համալիրի ճաշացանկը հագեցած է բազում ճաշատեսակներով.Ձորափ 17-19

Ուրարտու ռեստորանային համալիր գեղեցիկ սրահներում, որտեղ Ձեզ է սպասում գնի, որակի և սպասարկման հիանալի համադրությամբ համեմված անզուգական միջավայր: Ուրարտու ռեստորանային համալիր ճաշացանկը հագեցած է բազում ճաշատեսակներով, որն ամփոփում է մեր ժողովրդի մշակույթը՝ սիրված և դարերով ստուգված ու մեր օրեր հասած կերակրատեսակներով: Ճաշացանկը պատրաստելիս մենք առաջնորդվել ենք մի պարզ սկզբունքով. հրամցնել զուտ հայկական, բայց հանիրավի մոռացված կամ մոռացման եզրին գտնվող կերակուրներ, ինչպես նաև՝

խոհանոցի լավագույն նմուշներ, որոնք հարիր են մեր հաճախորդների քիմքին, բայց յուրատիպ են ու փոքր-ինչ տարբեր:
Մեր հաջողության գրավականը մատուցվող ճաշատեսակների բարձր որակն ու բազմազանությունն է, մշտապես թարմացվող ճաշացանկը, օգտագործվող թարմ սննդամթերքից պատրաստված խոհարարական բարձր արվեստի նմուշները և սպասարկող անձնակազմի բարյացակամ վերաբերմունքը:Ուրարտու ռեստորանային համալիրի ներքին հարդարումը, որն աչքի է ընկնում իր հարմարավետությամբ, ներդաշնակությամբ և յուրօրինակ դեկորով, ստեղծված է բավարարելու նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին: Այստեղ Դուք Ձեզ կզգաք ինչպես տանը` անկաշկանդ և ուշադրությամբ պարուրված, կհամտեսեք հայկական խոհանոցի անզուգական բարիքները ազգային երաժշտության մեղմիկ ելևէջների ներքո:

Հասցեն՝ Ձորափ 17-19
Հեռ. (+374 10) 53-80-41 53-81-06

Post Author: admin

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։