ԵԿՄ-ականներն Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն՝ Գրետա մայրիկին.

Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ մեծ թվով եռասերունդ երկրապահական ընտանիքի անդամներ այցելեցին Սպարապետի տուն, Գրետա մայրիկին և Զավեն հայրիկին: Սպարապետի ծնողներին պարգևատրեցին 5-րդ բրիգադի 25-ամյակի հոբելյանական մեդալով, ծաղիկներ նվիրեցին, ինչպես նաև շնորհավորեցին ՀՀ ազգային և Արցախի հերոսի ծննդյան օրն ու փաստեցին որ նրա գործը շարունակվում է: Երկրապահները ծաղկեդրում կատարեցին Սպարապետի տուն-թանգարանի դիմաց կանգնեցված Սպարապետի արձանի մոտ և շրջեցին թանգարանում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/03/05/1090646/