Աշխատանքներ են տարվել ոչ միայն քաղաքում այլև հարակից գյուղերում.Գորիսի քաղաքապետ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը մտածում է քաղաքում նոր աշխատատեղեր բացելու ուղղությամբ: Այդ կարևոր խնդրի լուծման համար, ըստ քաղաքապետի, կարևոր նշանակություն ունի լուրջ մոտեցումները, որպեսզի պայմաններ ստեղծվեն ներդրումային միջավայրի բարելավվման համար, ինչը իր հերթին կբերի նոր աշխատատեղեր: Իր աշխատանքային գործունեության ընթացքում, նույնիսկ մինչև Գորիսի  քաղաքապետը իր առանձնահատուկ հոգածության կենտրոնում է պահել Գորիս քաղաքը՝ նախնիների բնօրրանը:Քաղաքապետ դառնալով էլ ավելի են ընդլայնվել հնարավորությունները՝ համայնքային խնդիրները պետական մակարդակով լուծելու համար:Առուշ Առուշանյանը նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել ոչ միայն ,քաղաքում այլև հարակից գյուղերում ոռոգման ցանցերի բարեկարգման, գազաֆիկացման, միջհամայնքային ճանապարհների բարելավման համար: Այս շարքը շարունակելու ծրագիր կա:Քաղաքապետի գրասեղանին մշտապես հարյուրավոր դիմումներ են: Դիմում են սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներ՝ ուսման վարձը մուծելու համար աջակցության տրամադրման, համայնքային տարբեր խնդիրներին առնչվող օժանդակության համար: Բացի պետական աջակցության շրջանակներում եղած օժանդակությունից նաև իր կողմից գործարարությունից ստացված եկամուտներն է ուղղում բարեգործությանը: Այս ամենը գալիս է ապացուցելու վերջինիս կողմից հնչեցրած մտայնությունն առ այն, որ Ես մտածում եմ իմ քաղաքի ապագայի համար: