ՏԻՄ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 35.17%-ը. ամենաբարձր ցուցանիշը Դեբետ համայնքում է

Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 17։00-ի դրությամբ, մասնակցել է  ընտրողների 35.17 տոկոսը կամ 8024 ընտրող։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը՝ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դեբետ համայքում՝  63.36 տոկոս կամ 415 ընտրող, իսկ ամենացածրը՝ Մեծամոր (գյուղ) համայնքում՝ 17.09 տոկոս կամ 168 ընտրող։