«Ամերիկացի դիվանագետների արտաքսումը ՌԴ-ից ազդարարում է երկու երկրների հարաբերությունների հետագա վատթարացման մասին». Պետդեպի ու Սպիտակ տան արձագանքը

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ԱՄՆ հյուպատոսարանը փակելու որոշումը նախևառաջ կանդրադառնա հենց ռուսների վրա, որոնք ԱՄՆ մեկնելու համար այցագրերի կարիք ունեն:

Մինչդեռ Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ իշխանությունների՝ երկրից 60 ամերիկացի դիվանագետի արտաքսման որոշումն ազդարարում է պաշտոնական Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների հետագա վատթարացման մասին: