Հակակարկտային հրթիռային համակարգերն արդյունավետ են, եթե կարողանան ճիշտ օգտագործել դրանք. Հրաչ Բերբերյան

Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով թաց ձյան տեսքով տեղումների կանխատեսմանը: «Եթե նոր հրթիռային համակարգը աշխատեց, կարողացան ճիշտ օգտագործել` արդյունավետ կլինի»,-ասաց նա:

Նշենք, որ ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ հանրապետության տարածքում ապրիլի 15-ին հատկապես Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը` ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Հրաչ Բերբերյանն ասաց, որ հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգերի մասնագետների խնդիր կա, որպեսզի ճիշտ և թիրախային այդ հրթիռները բաց թողնեն և ցրեն կարկտաբեր ամպերը:
«Ապրիլին ցրտահարություններ միշտ սպասում ենք, տեսնենք, թե բնությունն ինչ նվերներ մեզ կմատուցի»,-ասաց նա և նշեց, որ այդ ցանցերը նախատեսված են խաղողի, պտղատու այգիների համար և տալիս են 100 տոկոսանոց հակակարկտային արդյունք, ինչպես նաև այգիները չեն վնասվում:

Հայաստանում այդ ցանցային հակակարգը նոր է կիրառվում, քիչ տարածքներում, այպիսի չնչին տարածքների մասին կարող ենք խոսել: «Համոզված եմ` հրթիռը էֆեկտիվ է, այստեղ կարևոր է, թե այդ սարքն ում ձեռքին է, էֆեկտիվ կօգտագործեն, թե ոչ»:

Հրաչ Բերբերյանի ձևակերպմամբ` մինչ այդ կիրառվող հակակարկտային համակարգերը էֆեկտիվ չեն, թեև հսկայական գումարներ են ծախսվել դրանց վրա:

«Այդ գումարները ուղակի փոշիացվել են, իմ տեղեկությամբ` 500 աշխատակից սնվել է այդ գումարներից: Մեր երկրի համար մեծ շռայլություն է պահել այդ համակարգերը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ցրտահարություններին, ապա Հրաչ Բերբերյանն ասաց, որ եթե ցանցապատված այգիներում ծխահարման դեպքում ծուխը մնա այգիների ներսում` դրա արդյունքում մեկ-երկու աստիճանով ցրտահարությունը հնարավոր է մեղմել: Իսկ եթե թաց ձյուն տեղա, ապա հնարավոր է ցրտահարություն լինի: «Դեռ տարին հաջող է, և միակ մեծ խնդիրը սակավաջրությունն է: Դեռ փափուկ է անցնում գարունը, կարծում եմ, որ Աստված բարի կգտնվի մեր գյուղացու նկատմամբ»,-ասաց Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:

Գյուղատնտեսն ասաց, որ նոր տեխնոլոգիաների, թունաքիմիկատների և այլ համակարգերի վերաբերյալ գյուղացիները տեղեկատվության պակաս ունեն: