Նիկոլ Փաշինյանը հանրապետության բոլոր քաղաքների և գյուղերի բնակիչներին կոչ արեց դուրս գալ փողոց և փակել միջպետական ճանապարհները

Նիկոլ Փաշինյանը հանրապետության բոլոր քաղաքների և գյուղերի բնակիչներին կոչ արեց դուրս գալ փողոց և փակել միջպետական ճանապարհները: Դիմելով ուսումնական հաստատություններին՝ բուհերին, դպրոցներին, նա հայտարարեց, որ պետք է համահայաստանյան դասադուլ և գործադուլ անել:

«Մարդկանց կոչ եմ անում հենց հիմա սկսել խաղաղ անհնազանդության գործողությունները, հենց հիմա զբաղվեք այդ փողոցների շրջափակմամբ: Մենք պետք է այնպես անենք, որ այդ չարաբաստիկ ԱԺ նիստը չկայանա»,- նշեց Փաշինյանը:

19.57

Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վաղը նախատեսվելիք գործողությունների պլանը: Նա նշեց, որ պետք է բոլոր հնարավոր ձևերով փորձել փակել Ազգային ժողով տանող բոլոր ճանապարհները՝ Բաղրամյան պողոտան, Պռոշյան փողոցը, Սարյանի փողոցը՝ գլխավոր փոստի հատվածից և Հալաբյան փողոցից ու Հրազդան մարզադաշտի կողմից Հրազդանի ձոր տանող ճանապարհները: