Հունան Պողոսյանին կփոխարինի Ոստիկանության Երևանի վարչության՝ սկանդալային միջադեպերով հայտնի նախկին պետ Ա. Կարապետյանը

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի փոխարեն նշանա­կել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանին: Աշոտ Կարապետյանը հայ հան­րությանը հայտնի է քաղաքա­ցիների նկատմամբ դրսևորած դաժանությամբ և բռնությամբ: Մասնավորապես՝ Կարապե­տյանի զոհերից է ՀժԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը, ով Կարապետյանի կողմից ոստի­կանական բաժանմունքում դա­ժան ծեծի ենթարկվելուց հետո կորցրեց ամորձին: Կարապե­տյանի բռնության զոհերից է նաև Սևանի «Հարսնաքար» ռեստորանի աշխատակից Նատաշա Ոսկանյանը, ով Կարա­պետյանի գործողությունները նկարագրել է այսպես. «Կարա­պետյանը մեկ-երկու անգամ հարվածեց դեմքիս, որից հետո ամբողջ ուժով սկսեց խփել ձեռ­քերիս, երեսիս, հիմնականում մատներիս շրջանում, իսկ երբ ցավից թաքցրեցի ձեռքերս թևատակիս, նա վառվող ծխախո­տը մոտեցրեց ձախ ձեռքիս երե­սին ու այրեց ձեռքս:

Այդ ամենն ուղեկցվում էր հայհոյանքներով, անպատիվ խոսքերով ու սպառ­նալիքներով»,-գրում է թերթը: