ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանն իր քաղաքական առաքելությունը համարում է երկրի բոլոր քաղաքացիների կյանքի բարելավումը

Արցախյան ճակատամարտը բոլորիս ճակատագիրն էր, որ տարիներ անց կրկնվեց՝ մի քանի օրում բոլորիս ստիպելով վերհիշել դեռ չմթագնած անցյալը: Իսկ Արցախյան ճակատամարտին մասնակցած անհատները, որ սեփական մաշկի վրա էին զգացել թշնամու մոտ լինելը, վերապրեցին տարիներ առաջ ապրածը: Նրանցից մեկն էլ ԱԺ պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Կարապետյանն էր, որ ակտիվորեն մասնակցել է բանակաշինության գործընթացին: Նա էլ շատ ազատամարտիկ ընկերների պես հնարավոր առիթն օգտագործեց լինելու սահմանին, տեսնելու հայ զինվորի ապրելակերպն ու սահմանը հսկելու կամքն ու պատրաստակամությունը: Վահան Կարապետյանն իր քաղաքական առաքելությունը համարում է երկրի բոլոր քաղաքացիների կյանքի բարելավումը, այդ թվում նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության բարձրացումը: Ասում են՝ լավ պայմաններում ապրողները չեն տեսնում իրենցից ցածրի կեցությունը, բայց խոսքը ոչ բոլորին է վերաբերվում: Վահան Կարապետյանը տեսնում է իր շուրջը, քաջ գիտակցում, որ մի երկրում, ուր բացակայում են աշխատատեղերը, ուր մարդը չունի առօրյա հացը վաստակելու հնարավորություն, անկախ իր ցանկությունից լքելու է հայրենիքը: Նոր աշխատատեղեր ստեղծելը նրա առաջիկա անելիքներից մեկն է միայն: