Էջմիածնում կգործի Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ հասարակական կազմակերպությունը

 

Սիրելի հայրենակիցներ
Հայաստանում սկսված թավշյա հեղափոխությունը մեծ հույսեր է արթնացրել ողջ հայության, այդ թվում աշխարհասփյուռ էջմիածինցիներիս մոտ: Վերադառնալով մեր հարազատ քաղաք, մենք՝ մի խումբ մտահոգ էջմիածինցիներով, նախաձեռնեցինք Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ հասարակական կազմակերպության ստեղծումը: Մենք մոտ օրերս նախաձեռնում ենք հանրահավաքի կազմակերպում Էջմիածին քաղաքում և փորձելու ենք օգտագործել բոլոր հնարավոր քաղաքակիրթ միջոցները՝ էջմիածնեցու արժանապատվությունը վերականգնելու, երկարամյա բռնատիրությունը քանդելու համար:
Շուտով Էջմիածնում կգործի մեր գրասենյակը, և ցանկացած իրավախախտման դեպք ու դիմում պատրաստ ենք ընդունել, քննարկել և լուծումներ տալ:

Ազատ Քաղաքացի բաց ինստիտուտ հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբ