Ոչ մի մարզպետ չի կարող օրենքը շրջանցել՝ անկախ իր անցյալից. Սուրեն Պապիկյան

Քաղաքական ուժերի միջև քննարկումներ էին մարզպետների ընտրության հարցում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Արմավիրի և Սյունիքի մարզպետների նշանակումների ուշացման հարցին:

Դիտարկմանը, որ այդ մարզերի բնակիչների մեծ մասը դեմ է ներկայացված թեկնածություններին, Պապիկյանն արձագանքեց. «Ինչ ասել ՝ մեծ մասը դեմ է: Մարզի ղեկավարի ընտրության հարցը Սահմանադրությամբ ներկայացված ՝ վարչապետը ներկայացնում է, կառավարությունը հաստատում է: Այս դեպքում ունենք քաաղաքական համաձայնություն, ԲՀԿ քվոտայով ներկայացված մարզպետ: ԲՀԿ-ի կողմից ներկայացված թեկնածուների մասին ենք խոսում, եթե հարցեր ունեք, պետք է ԲՀԿ-ին դիմեք, թե ինչու է այդպես ստացվել»:

Նախարարի խոսքով՝ ոչ մի մարզպետ չի կարող օրենքը շրջանցել՝ անկախ իր անցյալից: