Էջմիածինը պայքարում է Մանվելի կողմնակիցների դեմ

 

Այսօր ՝ Հունիսի 9-ին, «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ « Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ անդամների ասուլիսը։
Արտակ Սերգոյանը, արմատներով էջմիածնեցի, ով հանդիսանում է «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ նախագահ, Բրյուսելում գործող «Եվրոպայի հայերը հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահ, խոսելով նախաձեռնության նպատակի մասին նշեց, որ գաղափարական առումով նպատակ ունի պաշտպանել Էջմիածնի քաղաքացիների ոտնահարված իրավունքները: Մոտ ապագայում կառույցը կընդլայնվի բոլոր մարզերում:
-Մեր հասարակական կազմակերպությունն ունի իրավապաշտանի տեսք, տրամադրում ենք անվճար փաստաբաներ ոտնահարված Էջմիածնի քաղաքացիների համար: Մեր գործունեության արդյունքը դարձավ նոր զարգացող ալիքը, այսինքն՝ բարձրաձայնել մեր քաղաքացիների բողոքը,- նշեց Արտակ Սերգոյանը:
Բանախոսի խոսքերով նրանք դուրս են եկել գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա կողմնակիցների դեմ:
-Վախի մասին պետք է մոռանալ, քանի որ Հայաստանում իրողություն է փոխվել և օրենքի գերակայնությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում,- ընդգծեց Արտակ Սերգոյանը Լրագնողների այն հարցին, թե՝ վարչապետը տեղյա՞կ է այդ նախագծի մասին, բանախոս Սերգոյանը նշեց, որ ծրագրերը դեռ չեն ներկայացրել վարչապետին:
-Մենք քանիցս արտերկրի մեր գործընկերներին խրախուսել ենք ներդրումներ անել Էջմիածնում, բայց այս կառավարողների շրջանում մենք երաշխիք չունենք, որ ներդրողներ ներգրավենք: Քայլ անելուց, ապագա քաղաքաապետ ընտրելուց հետո, պարզեցնելով հարկային ընթացակարգը, մենք կներկայացնենք ու կխնդրենք մեր արտերկրի գործընկերներին ներդրումներ կատարեն: Այս պահին առաջարկ ունենք զարգացնել տեքստիլ և հատապտուղային ոլորտը,- պարզաբանեց Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ ՀԿ նախագահ Մերգոյանը:
Ավելին տեսանյութում ՝