ԱԱԾ-ն հաստատեց` գործողություն են իրականացնում Երեւանի քաղաքապետարանում

 

ԱԱԾ-ն հաստատեց` գործողություն են իրականացնում Երեւանի քաղաքապետարանում
Մոտ կես ժամ առաջ Hraparak.am-ը տեղեկություն է հրապարակել, որ Ազգային անվտանգության ծառայությունը մուտք է գործել Երևանի քաղաքապետարան, իրեն բնորոշ ոճով «մասկի-շոու» արել և առգրավել «Երևան» հիմնադրամի բոլոր փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ ավագանու առաջիկա նիստում քաղաքապետարանը որոշել էր լուծարել «Երևան» հիմնադրամը։

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի բաժնից հաստատեցին տեղեկությունը, որ գործողություններ են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի շենքում: Այլ մանրամասներ՝ ավելի ուշ: