ՌԴ նախագահի մոտ ընդունելության ժամանակ Վլադիմիր Պուտինն ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՌԴ նախագահի մոտ ընդունելության ժամանակ Վլադիմիր Պուտինն ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակիրճ ամփոփելով Մոսկվա կատարած այցի արդյունքները:Վարչապետը նշեց, որ Մունդիալ-2018-ի մեկնարկային խաղից հետո ՌԴ նախագահը փոքրիկ ընդունելություն է կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների համար, որին ներկա են եղել նաև ինքը և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը:

«Մենք ուղղակի ծանոթացանք, որևէ շփում, խոսակցություն մեր միջև տեղի չունեցավ»,- ընդգծեց վարչապետը:

Վարչապետն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման որոշ հարցերի, ինչպես նաև ներհայաստանյան որոշակի իրադարձությունների:

Մանրամասները՝ տեսանյութում:

Реклама 29