Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին,

Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին: Այս մասին ասել է կալանավորված գեներալ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը տեսաուղերձում, որը ֆեյսբուքյան էջում հրապարկել է փաստաբան Արսեն Մկրտչյանը: Ակնհայտ է, որ տեսանյութը արվել է դեռ մինչ Մանվել Գրիգորյանի կալանավորումը:

«Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ էսօր ով ինչքան է մտածում իմ մասին, բայց կարևորը ես ինձ ճիշտ պահեմ, իրավունք էլ չունեմ երկրից խռովելու: Եթե ինչ-որ բան ճիշտ չգնա, ժամանակը բոլորի դատավորն է, կիմանանք՝ ով էր, ոչ էլ ուզում եմ՝ պատմությունը կրկնվի, որևէ մեկը որևէ մեկի համար պատասխանտվություն կրի: Մի տարի 10 տարի հետո անկախ նրանից՝ ես կամ, թե չկամ, մեկը էտ խոսացվելու է»,-ասել է նա:

Մանվել Գրիգորյանը կարևորել է, որ իր մեղքը հենց իր համար էլ ապացուցեն:

Տեսանյութը՝ lurer.com-ի