Lratvutyun.am

Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան | ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ | Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը. Գագիկ Բեգլարյանը սպառնալիքներ է հնչեցրել «Կապիտալ պլյուս»-ի տնօրենի հասցեին | Մուհամմեդ Ալիի շորտը, որը նա կրել է Ջո Ֆրեյզերի հետ մենամարտում, կարող է վաճառվել 4-6 մլն դոլարով | ԿԳՄՍ նախարար տեղակալ Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին | Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան | «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետ | Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար | Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել | Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան | Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան | ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը | Վարդենիս համայնքի Ավազան գյուղում կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրով բարելավվել է գյուղի բոլոր տնտեսությունների ջրամատակարարում | ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին | Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա | Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է, այն բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ․ Արման Թաթոյան | Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին | 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի | Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով | Անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան |

Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը անցավ եզրափակիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչ։

Որակավորման փուլի երկու ցատկերի արդյունքում Դավթյանը հավաքել է 14,966 միավոր և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ: Հենացատկի եզրափակիչը կանցկացվի փետրվարի 25-ին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ գավաթի երկրորդ փուլի օղակների վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակիչ էր դուրս եկել երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը:

Վերջերս հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

Հաղթողի կոչմանն արժանացել էր Արթուր Դավթյանը՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 14,933 միավոր: Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից Փարիզ-2024-ի ուղեգիր դեռևս նվաճել է միայն Արթուր Դավթյանը։

Աղբյուր  ArmSport.am

լրահոս

Փոխկապակցված նորություններ