Արշալույսի բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը, վերջինս պատրաստվում է հակընդդեմ ակցիա իրականացնել

  1. Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակչները բողոքի ակցիա են իրականացնում՝ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ չնայած թավշյա հեղափոխությանն իրենց համայնքում զգալի փոփոխություններ չեն եղել:

«Վախի մթնոլորտը պահպանվում է, բյուջեն շարունակվում է թալանել: Գյուղապետը Մանվելի հետ աճած գլխավոր մարդկանցից է, տարիներ շարունակ թալանել են, հետո չեն կարողացել կիսվել, ընդհարվել են»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Համայնքի բնակիչների խոսքով`գյուղապետի գործողությունների պատճառով բազմաթիվ գյուղացիներ արտագաղթել են, հեղափոխությունից հետո որոշել են վերադառանալ:

Գյուղապետի հրաժարականը պահանջողները հանդիպման են հրավիրել նաև համայնքի ղեկավարին, վերջինս հրաժարվել է գալ` ասելով, որ ինքն էլ իր հերթին կողմնակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնելու:

Գյուղացինիները փակել են մի քանի փոողցներ: Համայնքում հերթապահություն են իրականացնում նաև մեծ թվով ոստիկաններ:

Նշենք նաև, որ գյուղապետի կողմնակիցները փորձում էին խոչընդոտել ակցիայի մասնակիցների գործողություններին: