Բրյուսելում վարչապետ Փաշինյանը հանդիպեց Ժան-Կլոդ Յունկերի և Դոնալդ Տուսկի հետ

Աշխատանքային այցով has Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցի շրջանակներում հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Բրյուսելից հայտնում է,որ կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու փոխհանագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկման թեմա է դարձել նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։ ՀՀ վարչապետը ողջույններ է փոխանակել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Այսօր նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Բելգիայի հայ համայնքի հետ, նա կճաշի Բելգիայի հայ համայնքը ներկայացնող գործարարների հետ, ինչից հետո կմեկնի Սուրբ Մարիամ Մագթաղինե հայ առաքելական եկեղեցի, որտեղ էլ տեղի կունենա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: