Մայակովսկի համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանը ,ով անցնելով պատերազմ-խաղաղություն-քաղաքականություն ճանապարհը զգալի աշխատանքներ է կատարել Մայակովսկի համայնքում

Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանը ,ով անցնելով պատերազմ-խաղաղություն-քաղաքականություն ճանապարհը զգալի աշխատանքներ է կատարել Մայակովսկի համայնքը հանրապետությունում լավագույններից մեկը դարձնելու համար: Նրա ջանքերով զարգացման նոր մակարդակի բարձրացվեց հանքարդյունաբերությունը, որի լավագույն ավանդույթներով Մայակովսկին հայտնի էր դեռևս Խորհրդային Միության տարիներին: Նախկինում Մայակովսկի համայնքը գործազրկության մակարդակով բարձր էր հանրապետության միջին ցուցանիշից, որը համայնք ղեկավար Վահագն Բարսեղյանի ջանքերով զգալի կրճատվեց: Մշակութային կյանքը  բավականին աշխույժ է, անցակացվում են նույնիսկ թատերական միջազգային փառատոն:Մայակովսկի համայնքը ակտիվ է եղել Արցախյան պատերազմի ժամանակահատվածում, չմոռանանք, որ Արցախյան պատերազմի տարիներին Մայակովսկի համայնքը մշտապես եղել է պլացդարմ զենք-զինամթերքի, պարենային օգնության, զինուժի տեղափոխման համար:Մեջբերենք համայնքի ղեկավարի խոսքերը` «Ընդհանուր առմամբ այն բոլոր խնդիրներն ու ծրագրերը, որոնք դրել էի իմ առջև  կարող եմ ասել, որ իրականացվել են: Սակայն սա չի նշանակում, որ համայնքն այլևս խնդիրներ չունի: Իմ ղեկավարման  տարիների փորձառությունն ինձ թույլ է տալիս առավել լավ և խորը պատկերացնել համայնքի խնդիրները, զարգացման ուղղություններն ու հեռանկարները: Իմ գործունեությանը գնահատական պետք է տամ ոչ թե ես, այլ համայնքի բնակիչները: