Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյան.Աշխատանքներ են տարվել ոռոգման ցանցերի բարեկարգման, գազաֆիկացման, միջհամայնքային ճանապարհների բարելավման համար

Արմավիրի մարզ,Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը մտածում է համայնքում նոր աշխատատեղեր բացելու ուղղությամբ: Այդ կարևոր խնդրի լուծման համար, ըստ Մրգաշատ համայնքապետի, կարևոր նշանակություն ունի լուրջ մոտեցումները, որպեսզի պայմաններ ստեղծվեն ներդրումային միջավայրի բարելավվման համար, ինչը իր հերթին կբերի նոր աշխատատեղեր: Իր աշխատանքային գործունեության ընթացքում, նույնիսկ մինչև Մրգաշատի համայնքպետը իր առանձնահատուկ հոգածության կենտրոնում է պահել Մրգաշատ համայնքը՝ նախնիների բնօրրանը:Համայնքապետ դառնալով էլ ավելի են ընդլայնվել հնարավորությունները՝ համայնքային խնդիրները պետական մակարդակով լուծելու համար:Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել , համայնքում  ոռոգման ցանցերի բարեկարգման, գազաֆիկացման, միջհամայնքային ճանապարհների բարելավման համար: Այս շարքը շարունակելու ծրագիր կա: Համայնքապետի գրասեղանին մշտապես հարյուրավոր դիմումներ են: Դիմում են սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներ՝ ուսման վարձը մուծելու համար աջակցության տրամադրման, համայնքային տարբեր խնդիրներին առնչվող օժանդակության համար: Բացի պետական աջակցության շրջանակներում եղած օժանդակությունից նաև իր կողմից գործարարությունից ստացված եկամուտներն է ուղղում բարեգործությանը: Այս ամենը գալիս է ապացուցելու վերջինիս կողմից հնչեցրած մտայնությունն առ այն, որ Ես մտածում եմ համայնքի համար: