Կաթողիկոսը՝ աղանդավորների իրավունքների պաշտպան

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը առնվազն մեկ էական արդյունք գրանցել է։

Կաթողիկոսն ու Մայր Աթոռի վարչական համակարգը դարձել են ֆանտաստիկ հանդուրժող, ամբողջությամբ պարուրվել են սիրո եւ համերաշխության ազգափրկիչ գաղափարներով։

Ո՞վ կարող էր պատկերացնել, թե մի օր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանն, անդրադառնալով «Կյանքի խոսք» եկեղեցու ներկայացուցչի՝ ՀՀ կառավարության աշխատակազմում ներկայացվածությանը, կասի. «Եթե իր դավանանքի հրապարակման մասին է հարցը, ապա մենք ապրում ենք ազատ, անկախ մի երկրում, ուր պետք է հարգվեն մարդու իրավունքները։ Դա էլ իր իրավունքն է, թե՛ խղճի ու դավանանքի ազատության, թե՛ խոսքի ազատության մասով»։

Դե արի ու մի ասա՝ իյա՞, իրո՞ք։ Ակնհայտ է, որ Վահրամ քահանան ներկայացնում է վեհափառի եւ Մայր Աթոռի պաշտոնական դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ միտումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալն ու նրա հովանավորությունը, նրա պաշտպանությունը ստանալն է։

Կաթողիկոսն, այսինքն, ձգտում է պահպանել իր իշխանությունը Հայաստանի Հանրապետության ղեկավարի աջակցությամբ։ Բա էլ ո՞ւր մնաց պետությունից անջատ գործող եկեղեցին։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Գարեգին Բ կաթողիկոսի օրոք փաստացի միայն կոմերցիոն, շինարարական աշխատանքներով է զբաղվել եւ աղանդների դեմ հայտարարություններ է տարածել։ Շատ հաճախ կրոնական կազմակերպությունների դեմ պայքարը դուրս է եկել քաղաքակրթության սահմաններից։ Ու հիմա հանկարծ՝ մարդու իրավունքներ, խղճի ազատություն…

Բա էն խեղճ Եսայի քահանան ինչո՞ւ ծեծ կերավ տարիներ առաջ։ Ասեիք, թող խելոք հանդուրժեր, չէր ծեծվի, էլի։ Թե՞ պետությունից անջատ գործող եկեղեցին Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին պետք է օրինական ու ապօրինի մեթոդներով պայքարեր այլ կրոնական համայնքների դեմ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին պետք է հայկական հանցախմբերի ութ կլանների ներկայացուցիչների մասնակցությամբ զինված օպերացիայի միջոցով Մոսկվայի հայկական եկեղեցուց արտաքսեր թեմի առաջնորդ Տիրան սրբազանին ու կաթողիկոսի հարազատ եղբորը (որ այդ պահին նույնիսկ վարդապետ էլ չէր) թեմակալ կարգեր, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում հեզ ու հանդուրժող լինի աղանդների նկատմամբ։

Եթե այդպես է, մինչեւ վերջ եղեք հանդուրժող եւ համաձայնեք Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկության մասին սահմանադրական դրույթը չեղարկելուն։

Ի դեպ, «Կյանքի խոսք»-ն այնքան էլ անշառ, անվտանգ կրոնական կազմակերպություն չէ։

Ըստ այս ուսմունքի՝ մարդն իրավունք չունի խոստովանել իր մեղքերը, հակառակ դեպքում՝ մեղավոր կմնա հավիտյան։ Կարելի է խոստովանել միայն ունեցած հաջողությունները։ Այս ուղղության հետեւորդները ոչ թե ջրով են մկրտվում, այլ՝ սուրբ հոգով, իսկ Աստծուն համարում են բոլոր ժամանակների մեծագույն անհաջողակ։

Դահլիճային հավաքների ժամանակ այս ուղղության հետեւորդները մի քանի ժամ տեւող հիստերիկ ծիծաղով թավալվում են գետնին՝ դա համարելով «Սուրբ ծիծաղ»։Կազմակերպության ներսում որեւէ քննադատություն արգելված է։ Մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները պե՛տք է երաշխավորվեն, բայց նման տոտալիտար գաղափարախոսությամբ առաջնորդվողներին կառավարարության համակարգում ընդգրկելն իսկապես մտահոգիչ է։

 

դիտվել է 4844 անգամ
Լրահոս

13Հուլ
Զարուհին՝ որպես հանրապետականների վերջին հույս….Վրաստանի մուտքը ՆԱՏՕ կունենա իր հետեւանքները․ ՌԴ ԱԳՆ«Արտակ, քո հովանավորյալները հիմա չկան». Ներսես Նազարյանը՝ Վանոյի Արտակին (տեսանյութ)Ամբերդի Ս. Աստվածածին եկեղեղում արգելել են հոգևոր ծառայություններըՀայաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա. ՓաշինյանԴեսպան Նաուաֆ Ալ Էնեզին Մանե Թանդիլյանին հրավիրել է ՔուվեյթՆիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Բրյուսելի օդանավակայանում. ուղիղ միացումՊուտինը հեռացրել է հակահայ գործչինՎճռաբեկ դատարանը նոր նախագահ ունիՆիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ (լուսանկարներ)«Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Վարդար»-ին. Եվրոպայի լիգաՍերժ Սարգսյանի եղբոր և ՊՆ նախկին նախարարի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարց է քննարկվումԵրբ սիրելի հավաքականը պարտվում է (լուսանկարներ)Մելանյա Թրամփի էլեգանտ կերպարները՝ Բելգիա կատարած այցի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)Ծառայություններ,որոնց համար պետական տուրք չի գանձվում. Մնացական ԲիչախչյանԲակո Սահակյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետԿարծես ես գնում եմ լողալու. մոդելը հիացրել է իր կազմվածքով (տեսանյութ, լուսանկարներ)Վանաձորում 3 տարեկան երեխա է կորելԱրարատ Միրզոյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպանինԱննա Հակոբյանը ներկայացրեց «Իմ քայլը» հիմնադրամը (տեսանյութ)Կաթողիկոսը՝ աղանդավորների իրավունքների պաշտպանԵվրոպայի լիգա. «Փյունիկ»-ի հաղթական մեկնարկըԱդրբեջանը կրկին հոսանքազրկվել էԿարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը. Դոնալդ Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)Ամուսինները կարող են ապահարզան ձևակերպել բջջային հավելվածի միջոցովՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը բոլոր բազմակողմ և երկկողմ միջազգային ձևաչափերում. Սերժ ՍարգսյանՀայաստանը հետաքրքրված է բնական աղետների կանխարգելման ապահովագրությամբ. Դավիթ Գևորգյան909 սմ. աշխարհի ամենաերկար եղունգների տերը կտրել է դրանք (լուսանկարներ, տեսանյութ)Կոնվերս բանկի թալանողը բերվեց Հայաստան (տեսանյութ)«Բարսելոնան» պաշտոնապես նոր ֆուտբոլիստ ունի (տեսանյութ)«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամը պաշտոն է ստացելՄիհրան Պողոսյանի «վրեժը»1 խաղաշապիկ՝ 1 րոպեում. «Յուվենտուս»-ը սկսել է Ռոնալդուի մարզաշապիկների վաճառքըՔայլի Ջեները կդառնա աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը (տեսանյութ)Քասթինգի ժամանակ իմ բերանը փակել էին պահպանակով․ 50-ամյա դերասանուհին պատմել է ոտնձգության մասին«Եղեգիսի համայնքապետն իրեն չընտրած 850 քաղաքացիներին տանել չի կարողանում»Քայլի Ջեները լատեքսի հագուսով ցնցել է համացանցըԱԽ քարտուղարն առաջնագծում էՑածր օղակների կողմից «արջի ծառայություն է մատուցվում». Հայկ Սարգսյանի փաստաբանը՝ իր պաշտպանյալի գործի մասինՀաղթանակը տոնող խորվաթ ֆուտբոլիստների «զոհը» (լուսանկարներ)Խարբերդում ծառերը չորանում ենԿետորսներն Իսլանդիայի ափերի մոտ վերացման վտանգի տակ գտնվող կապույտ կետ են սպանել (լուսանկարներ, տեսանյութ)Volkswagen-ը բացահայտել է իր ամենափոքր քրոսովերի մանրամասները (լուսանկարներ, տեսանյութ)Նոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումըՏեսանյութ. «Թող հանրությունը իմանա, որ Քոչարյանը մտավախության ոչ մի առիթ չունի». Վիկտոր Սողոմոնյան«Ռեալ»-ը Ռոնալդուին փոխարինող է փնտրումԵթե մարդը հրաժարական է տալիս՝ պետք է հիմնավորի․ Վահագն Խաչատրյան«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անձնակազմը պահանջում է դադարեցնել կենտրոնի դեմ նախարարության արշավըՇտապօգնության կանչերի թիվը զգալիորեն ավելացել էՍևանա լճում 31-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել