Lratvutyun.am

Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան | Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան | ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը | Վարդենիս համայնքի Ավազան գյուղում կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրով բարելավվել է գյուղի բոլոր տնտեսությունների ջրամատակարարում | ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին | Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա | Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է, այն բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ․ Արման Թաթոյան | Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին | 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի | Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով | Անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան | ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը | Իսրայելին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի.Պետդեպարտամենտ | Վրաերթի ենթարկված «Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է | ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ | Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ | Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. զեկույց | Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը. Նիկոլ Փաշինյան | Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են 95 ուկրաինական անօդաչու |

Հրապարակ. Ոտքները Կոնդ չմտնի` կոպեկներով ուզում եք հանեք մեզ մեր տներից

Այսօր Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական հերթական խորհդակցության ժամանակ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը հայտարարել է «Կոնդ» թաղամասի հետ կապված նախագծի մեկնարկի մասին, ասել էր, որ. «Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում: Կա քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 որոշում, և ծանուցվել են վճարումների վերաբերյալ: Ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 և 139 հազար դրամ»։ Տիգրան Ավինյանն էլ ասել է. «Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Շինությունների ու հողամասերի օրինականացման նախաձեռնության նպատակն է եղել, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքներն առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց սեփականությունը չէր հանդիսացել»։

Կոնդեցիները` լրատվամիջոցների հրապարակումներից տեղեկանալով, որ սկսում են Կոնդի իրացումը եւ որոշել են յուրաքանչյուր քառակուսի մետրի համար իրենց ընդամենը 500-ից 600 դոլար տալ, խիստ զայրացել են եւ վրդովված զանգահարել «Հրապարակի» խմբագրություն: Կոնդի բնակիչ Արմենը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի պարագայում քաղաքապետարանի առաջարկած խայտառակ պայմաններով Կոնդի բնակիչներն իրենց տներն ու հողերը չեն լքելու: Նրա խոսքով` միայն մեկ տարբերակ կա, եթե Երևանի քաղաքապետարանը` Կոնդում կառուցի բազմաբնակարան շենքեր եւ այդ շենքերում իրենց տուն տան` միայն այդ դեպքում բնակիչները համաձայնության կգան.

«Եթե բանը հասնի նրան, որ տները էժան գներով վերցնեն, ակցիա ենք անելու, բա հո՞ չենք նստելու նայենք, թե ոնց են մեզ մեր տներից հանում: Աբսուրդային գներ են առաջարկում, 210 հազար դրամով կենտրոնից ո՞ւր գնանք: Բոլորն են դժգոհ: Էդ ի՞նչ աբսուրդ գներ են: Մենք ոչ մի գումար չենք ուզում, ուզում ենք ընդամենը մեր համար տներ սարքեն` մի երկու-երեք շենք, մնացածն ինչ ուզում են թող անեն: Պետք ա բոլորին բնակարաններով ապահովեն` հենց Կոնդում, մնացածն ինչ ուզում են թող անեն: Ոչ մեկը համաձայն չի լինելու կոպեկներով իր տունը տալուն: Ոտքները Կոնդ չմտնի: Պետք ա նախ մեզ առաջարկ ներկայացնեին, մեր կարծիքը լսեին, էդպես չի լինում: Պետք ա լսեն մարդկանց: Մարդիկ 100 տարի ապրել են Կոնդում, հիմա եկել եք կոպեկներով ուզո՞ւմ եք հանեք մեզ մեր տներից: Պետք ա լսեն մեզ, մեր առաջարկն ընդունեն, հակառակ դեպքում ոչ մի դեպքում դուրս չենք գալու մեր տներից: Պապուս պապն ա Կոնդում ապրել, ո՞վ եք, որ ինձ հանեք դուրս հիմա», – նշում է Կոնդի բնակիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e35c937ba63e3cbe6a2ed1f06b75d75f

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

լրահոս

Փոխկապակցված նորություններ