Մոտ 2 ամիս է, ինչ պատգամավոր եմ, բայց շուտով առնվազն 4 օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնեմ, դրանք արդեն իսկ պատրաստ են

Մոտ 2 ամիս է, ինչ պատգամավոր եմ, բայց շուտով առնվազն 4 օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնեմ, դրանք արդեն իսկ պատրաստ են:

Այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարությունն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնություններից մեկը վերաբերում է Երևան քաղաքում գործող խաղային բիզնեսներին:

«Մի նախաձեռնություն էլ կա, որը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա խնայել, տնտեսել բավականին մեծ գումար, սակայն ամեն ինչի մասին հերթով։ Շուտով կվերադառնամ նաև Թաիրով գյուղ, որտեղ այցելել էի մեկ ամիս առաջ, ամսի 21-ի կողմերն այնտեղ կլինեմ, որովհետև այնտեղ խնդիրներ կային, և այդ խնդիրները պետք է վերացրած լինեն»,- ասաց նա։

Այնուհետև Ալեն Սիմոնյանը խոսեց խոստացված լավ լուրի մասին, որը վերաբերում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքին: