Անիմաստ է հույս դնել սփյուռքի վրա, սփյուռքահայն առաջին հերթին բիզնեսմեն է, հետո նոր՝ հայ. Ահարոն Ադիբեկյան

Իշխանության և հասարակության միջև կապ է հաստատվել: Մարդիկ հույս ունեն, որ իշխանության եկած նոր ուժերը իրենց կտան «երանելի ապագա»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ժողովուրդը հույս ունի, որ կենցաղային խնդիրները կլուծվեն նոր իշխանության հաստատմամբ, բայց որքանո՞վ են պատրաստ իշխանությունները արդարացնել այս ակնկալիքները, և արդյոք ունե՞ն նման խնդիր: Եթե իշխանություններն իսկապես պատրաստ են բավարարել ժողովրդի սպասելիքները, ուրեմն նրանց պետք է ժամանակ տալ, որ ուսումնասիրեն ռեսուրսները, կայացնեն որոշումներ, դրանք մտնեն ուժի մեջ ու գործածվեն»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նշեց, որ նման խնդիրների լուծման համար 50-60 միլիոն դոլարի ներդրումները, ինչի մասին օրերս խոսել է նախարար Արծվիկ Մինասյանը, քիչ են, դրանք չեն լուծի ժողովրդի առաջ ծառացած խնդիրները. «Պետք է ավելի մեծ ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատել: