Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացուն կոչումից զրկելուն

Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացուն կոչումից զրկելուն:

Նախագծի զեկուցողն էր Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Նա նախ նշեց, թե թյուր կարծիք է, որ այս հարցի հիմքում եղել են Facebook-ի տրամադրությունները: Գասպարյանի խոսքով՝ ինքը սոցիալական ցանցի միջոցով պարզապես փորձել է որոշակիորեն հասկանալ հասարակական տրամադրվածությունը:

«Հաջորդ քննադատությունն այն էր, որ նման որոշմամբ մենք խախտում են անմեղության կանխավարկածը, սակայն ես՝ որպես իրավաբան, կարող եմ ասել, որ նման բան չկա, քանի որ պատվավոր քաղաքացուց զրկելը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում: Հարցը զուտ բարոյական հարթության մեջ է, այստեղ՝ դիտարկվում է նաև հանրային կարծիքը:

Ինչպես նաև այն, որ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, արդեն իսկ կասկած է առաջանում, որ այդ մարդը հնարավոր է, որ առնչություն ունենա այդ արարքների հետ»,- ասաց Դիանա Գասպարյանը: