ԲՀԿ-ում կարծես որոշել են իրենց թեկնածուին.

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն սկսել են թեկնածուներ փնտրել, և ԲՀԿ-ում, կարծես, գտել են:
«Կուսակցության ներսում հակված են Արարատ Զուրաբյանի թեկնածությանը: Ըստ երևույթին, ԲՀԿ-ի ցուցակը հենց նա էլ կգլխավորի: Ներկուսակցական քննարկումները դեռ չեն ավարտվել, բայց բոլորի համար էլ ընդունելի տարբերակ է Զուրաբյանի առաջադրումը»,- ասաց ԲՀԿ-ական մեր զրուցակիցը, հավելելով, որ Զուրաբյանն է փոքր-ինչ տարակուսում, չեմուչում անում, բայց եթե կուսակցությունը որոշի, չի կարող առարկել»: