Ով կլինի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր տնօրենը

Օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Արա Մինասյանը: Որոշ տեղեկություններով, այդ պաշտոնը կզբաղեցնի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկ Արման Հովակիմյանը:
Hraparak.am-ը կապ հաստատեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդիա Կարպովնայի հետ, ով նույնպես ասաց, որ լսել է այդ լուրի մասին, և հայտնեց իր կարծիքը.
«Արմանը Հովակիմյանը մեզ մոտ սրտի վիրաբուժություն է ավարտել: Բավականին մեծ ընդունակություններով, սկզբունքային, երբեք չի ծածկում շիտակ միտքը, եթե պետք է խոսել, թեկուզ հակադրվել, ինքը արել է առանց քաշվելու, միշտ եղել է ճշմարտության կողքը»: