Մաքսազերծմամբ զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ն չի վճարել շուրջ 120 մլն դրամի հարկային պարտավորություն. ՊԵԿ


«Դեվիդ Տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Գրիգոր Բալյանի կողմից ղեկավարած «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊ ընկերությանը, որը հանդիսացել է այսպես կոչված «Կարգո» ընկերություն և սահմանված որոշակի գումարների դիմաց զբաղվել ՀՀ-ում գործող տարբեր տնտեսվարողների կողմից Թուրքիայի և Չինաստանի Հանրապետություններից ձեռք բերած խառն ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ, իր գործունեությունը կազմակերպել է հարկային ռիսկային պլանավորմամբ, որի արդյունքում, նախնական տվյալներով, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 120 մլն ՀՀ դրամի հարկային պարտավորություն (առանց տույժ և տուգանքների):

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի լրատավական բաժնից:

Գրիգոր Բալյանին են պատկանել նաև համանման գործունեություն իրականացրած «Պուլման» ՍՊ ընկերությունը:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ընկերություններում նշանակվել են համալիր հարկային ստուգումներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են և կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է: