ԱՀ պատգամավորները Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ստորագրահավաք են սկսել

ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը տեղեկացնում է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»:
Հիշեցնենք՝ Քոչարյանին ազատ արձակելու համար ստորագրահավաքին միացած ՀՀ ԱԺ պատգամավորների թիվը 46-ն է՝ 42 ՀՀԿ-ական, 3-ը՝ ՀՅԴ-ական և 1-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից: