Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հանդիպել է կուսակցական ակտիվի հետ

«Քաղաքացիական պայմանագրի» Շենգավիթի գրասենյակում այսօր ՔՊ Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հանդիպել է կուսակցական ակտիվի հետ: Հանդիպումը եղել է փակ, լրատվամիջոցները հնարավորություն են ունեցել միայն մի քանի կադրեր տեսանկարահանել:

Լրագրողներին Հայկ Մարությանը վստահեցրել է, որ հանդիպումը բացառապես ներկուսակցական բնույթ ունի, մասնակցում են նաև ՔՊ համակիրներ:

«Քարոզարշավը դեռ չի մեկնարկել, շատ-շատ հարցեր են առաջացել, և բոլոր հարցերի պատասխանը ես ձեզ կտամ, երբ կմեկնարկի քարոզարշավը, կլինի մամուլի ասուլիս, մանրամասն բոլոր հարցերը կքննարկենք, խոստանում եմ ձեզ»,-շեշտել է նա:

  1. Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ Հայկ Մարությանը հանդիպում է Շենգավիթի բնակիչների հետ:
    Անի Գևորգյան