Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

 

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10041 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 2117 հեռախոսազանգի:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 101 բողոքի:

2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6793 քաղաքացի: