Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն անդրադարձել է մամուլում հայտնված հրապարակումներին այն մասին, որ Խաչատուրովը ՌԴ քաղաքացի է, և ՀՀ ԱԳ նախարարությունը ճշտում է Յուրի Խաչատուրովի քաղաքացիության մասին տեղեկատվությունը։

Միհրան Պողոսյանը հայտնել է, որ Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է։