«Արմավիրի բժշկական կենտրոնի  տնօրեն՝Սարգիս Խաչատրյան.Առաջնորդվելով այս արժեքներով՝ հիվանդանոցն իր առաքելությունն է  համարում ծառայել հիվանդներին մասնագիտական բարձր հմտություններով, նվիրվածությամբ

«Արմավիր» բժշկական կենտրոնում» աշխատում են առաջատար մասնագետներ, որոնք մշտապես տեղեկացված են առողջապահության նորագույն մեթոդների եւ նվաճումների մասին: Այս մասին Lratvutyun.am զրույցում ասաց «Արմավիրի բժշկական կենտրոնի  տնօրեն՝Սարգիս Խաչատրյանը, վերապատրաստման տարբեր ծրագրերի, սեմինարների, կոնֆերանսների, ինչպես նաեւ հեռուստաբժշկության միջոցով եւ կապի մեջ են միջազգային մասնագետների հետ՝ փոխանակելով իրենց փորձն ու գիտելիքները:
Տեխնոլոգիաների զարգացման եւ փոփոխման այս դարաշրջանում միայն  մարդկային հարաբերությունների արժեքն է, որ ենթակա չէ փոփոխության.  հարգանք, ըմբռնողականություն, օգնության հասնելու  պատրաստակամություն:
Առաջնորդվելով այս արժեքներով՝ հիվանդանոցն իր առաքելությունն է  համարում ծառայել հիվանդներին մասնագիտական բարձր հմտություններով, նվիրվածությամբ եւ կարեկցանքով: