ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքը դատարան նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասով

 

Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Ավելի վաղ Յուրի Խաչատուրովը ազատ էր արձակվել գրավի դիմաց եւ մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները կատարելու: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ բողոքը մերժել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, որը գրավի դիմաց ազատ էր արձակել Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչագան Ղազարյանին: