ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացուցչական կոնֆերանս կազմակերպել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացուցչական կոնֆերանս կազմակերպել, որին հրավիրված են լինելու նաեւ արտասահմանյան հյուրեր:

Այդ կոնֆերանսի ժամանակ խոսվելու է ինչպես Երեւանի, այնպես էլ Հայաստանի զարգացման հեռանկարային ծրագրերի մասին, ներկայացվելու են Հայաստանի տնտեսության զարգացմանը ուղղված մի քանի խոշոր ներդրումային նախագծեր, որոնց մի մասը՝ օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: